Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ «օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանությունից. «Shabat»

03 Հուլիս, 2019 11:38
Նոր մանրամասներ «օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանությունից. «Shabat»

Երեկ գիշերը, Նոր Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել, դեպքի վայր  ժամանած ոստիկանության Նոր Նորքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է սպանվածի դի. Դեպքի առթիվ Shabat.am-ը մանրամասներ պարզեց ՀՀ ոստիկանությունից:

Ըստ նախնական տեղեկությունների ՝ հուլիսի 2-ին, ժամը 23:10-ին  Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հաղորդում է ստացվել,որ հնարավոր է հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 73 թվականին ծնված Նոր Նորքի բնակիչ: Մեկնած խումբը պարզել է, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի 17  շենքի բակում անհայտ անձը կրակել է տղամարդու վրա:

Հանգամանքները պարզվում են:

Հարցին՝ տուժողը «օրենքով գող» Անդի՞կն է.

«Չենք կարող ասել, անձի ինքնությունը պարզվում է».

Ինչպես տեղեկացնում են ՔԿՀ-ից՝ «Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են պարկուճներ, 1  փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել են նմուշներ»:

Դեպքի վայրից հայտնաբերվել է սպորտային պայուսակ, պլաստմասե շիշ, ֆիքսվել է տեսանկարահանող սարքերի առկայությունը:

Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր:

Կատարվել է դիակի զննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ դիակի վրա առկա է թվով 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ տեղակայված դեմքի ձախակողմյան ստորին այտոսկրի շրջանում, երկուսը՝ ձախ ձեռքի նախաբազկի վերին երրորդ հետին մակերեսին և ստորին երրորդ դրսային մակերեսին, իսկ մյուսը՝ միջթիակային հատվածում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու և նրա (նրանց) գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ոստիկանությունը ակտիվորեն խուզարկում է «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարանները.

 

 

Հեղինակ ՝ Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին