Կարևոր իրադարձություններ

Օդանավակայանի աշխատակիցներից մեկը ուղևորի ուղեբեռից փող է գողացել

03 Հուլիս, 2019 10:34
Օդանավակայանի աշխատակիցներից մեկը ուղևորի ուղեբեռից փող է գողացել

Հուլիսի 1-ին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը օդանավակայանի մի աշխատակից, Վարշավա-Երևան չվերթի ուղեբեռների բեռնաթափման ընթացքում, ուղևորներից մեկի ուղեբեռից 130 շվեյցարական ֆրանկ է գողացել:

«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների արդյունքում ոստիկանները 34-ամյա աշխատակիցին ժամը 10:30-ի սահմաններում, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին բաժին:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող ուղևորի անձը պարզելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին