Կարևոր իրադարձություններ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

03 Հուլիս, 2019 10:18
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին։ Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Հանդիպմանը տիկին Հակոբյանը պատմել է Լիբանանում իր ծրագրերի և հանդիպումների մասին, ներկայացրել իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը։

Նույն օրը Աննա Հակոբյանն այցելել է Հայոց ցեղասպանության որբերի Արամ Պեզիքյան թանգարան։

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի և թանգարանի պատասխանատուԳրիգոր Ալուզյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է թանգարանի տարածքով, ծանոթացել թանգարանի ստեղծման պատմությանն ու ցուցանմուշներին։ Այցի ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում։ Աննա Հակոբյանը եղել է նաև «Թռչնոց բույն» մանկատանը։

 

Լրահոս

Դիտել ավելին