Կարևոր իրադարձություններ

Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել է «օրենքով գող»-ի դի

02 Հուլիս, 2019 23:47
 Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել է «օրենքով գող»-ի դի

Shamshyan.com-ի տեղեկություններով` գիշերը Երևանում սպանություն է տեղի ունեցել:

Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել, և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել է սպանվածի դին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը Մասիվցի Անդիկն է՝ քրեական աշխարհում հայտնի հեղինակություն։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին