Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ի ժամանակ աշխատածը՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ. «Հրապարակ»

03 Հուլիս, 2019 07:56
ՀՀԿ-ի ժամանակ աշխատածը՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Սուսիկ-փուսիկ աղջիկ էր, հիմա շատերս մի կերպ ենք նրան տեղը բերում. ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը մի խոհարար ուներ` անունը Սուսաննա, ինքը մի օր մոտեցել էր մեր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, թե քույրս` առաջին կրթությամբ Կոնսերվատորիա ավարտած, հետո իրավաբանականն է ավարտել, մի աշխատանք լինի, լավ կլինի, նեղն ենք։ Հովիկ Սահակյանը չէր մերժել․ փորձագետ էր` միջակ ունակություններով, ոչ մի բանով աչքի չէր ընկնում, հետո դարձավ պատգամավոր Արտակ Զեյնալյանի օգնականը, հետո մենք գնացինք, էլ չգիտենք ինչ եղավ հանձնաժողովի մեր նախկին աշխատակիցը։

 

Ասում են` դարձել էր Արարատ Միրզոյանի կաբինետի աշխատակից։ Հանձնաժողովի հին աշխատակիցներն ասում են` անճանաչելիորեն փոխվել է, «իրավաբանական» վիճակ է ամբողջովին մոտը»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, վերջին շրջանում «Իմ քայլի» նյուզմեյքեր դարձած, բրիֆինգներն անցկացնող Աննա Կարապետյանին վեթթինգ արեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին անդամ-իշխանավորը։ «Հետո էլ ՀՀԿ-ին մեղադրում են կադրեր չաճեցնելու-ընդդիմությանը ճնշելու մեջ»,-  հումորով ասաց մեր զրուցակիցը:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին