Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

 

«Իմ քայլի» ետքայլը. «Հրապարակ»

03 Հուլիս, 2019 07:51
«Իմ քայլի» ետքայլը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Չնայած «Իմ քայլում» պնդում են, թե իրենց պատգամավորները գործուղման եւ հանդիպումների էին, ու ԲԴԽ-ի իրենց առաջադրած թեկնածուն զուտ «տեխնիկական»` ձայների պակասի պատճառով չընտրվեց, «Իմ քայլի» մեր աղբյուրն այլ մանրամասներ հայտնեց այդ առնչությամբ. «Իրականում երկար բանակցությունների արդյունքում է դատավորի թեկնածու Աննա Մարգարյանը համաձայնել, անգամ նրա տուն են գնացել` համոզելու, որ առաջադրի թեկնածությունը։

 

Նա համալսարանում բավականին հարգված, քաղաքականությունից անչափ հեռու գիտնական է, որը լուրջ ծրագրեր է իրականացնում դրսի հետ։ Մերոնք մտածել էին, որ նա շատ հարմար է. նման խիստ ինտելիգենտ թեկնածու է Գրիգոր Բեքմեզյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի խնամին է, Վիգեն Քոչարյանը մասամբ օդիոզ համբավ ունի։ Աննա Մարգարյանը՝ որպես գիտնական, խիստ ընդունելի էր, սակայն նրան ուղղված հենց առաջին հարցերի պատասխաններն անակնկալի էին բերել թիմին` ուղիղ-շիտակ, առանց կոնյունկտուրայի, իսկ դատարանները փակելու առումով նրա հնչեցրած մտքերը, սեյսմիկ, փլվող շենքերի հետ համեմատությունը դարձան փափուկ ետքայլ անելու լրջագույն պատճառ. որոշվել էր ապահովել որոշակի ձայներ, սակայն թեկնածուն չպետք է անցնի»:

Իսկ ճի՞շտ է, որ «Լուսավոր Հայաստանի» հետ եւս կուլիսային բանակցություններ են ընթացել այդ օրը` դեմ քվեարկելու համար։ «Կդժվարանամ ասել, սակայն նրանց քվեարկությունը եւս անակնկալ էր. եթե ազնիվ ու անկեղծ` մասնագիտորեն, մարդկայնորեն, իսկապես մեծ վրիպում էր թույլ տրվել, մանավանդ` Աննայի հայրը նոր է մահացել, ինքն էլ շատ հարգված է ուսանողների շրջանում»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին