Կարևոր իրադարձություններ

Եթե մի բան զոռով գրավիչ ես դարձնում, ինքը մեծ կյանք չունի․ Վաչե Գաբրիելյանը՝ ներդրումների մասին

02 Հուլիս, 2019 22:39
Եթե մի բան զոռով գրավիչ ես դարձնում, ինքը մեծ կյանք չունի․ Վաչե Գաբրիելյանը՝ ներդրումների մասին

Ցանկացած արտոնության պետք է մոտենալ այն տրամաբանությամբ, որ այն ժամանակավոր է, եթե էական կառուցվածքային խնդիրների չի անդրադառնում։ Այս մասին ասյօր՝ հուլիսի 2-ին, «Հարկային փոփոխությունների ազդեցությունը առաջանցիկ տեմպերով ներդրումների ավելացման վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Մենք ընդամենը ուզում ենք խթանել, մենք ասում ենք՝ գրավիչ դարձնենք, եթե մի բան զոռով գրավիչ ես դարձնում, ինքը մեծ կյանք չունի»,-նշեց նա՝ խոսելով ներդրումների համար գրավիչ դաշտի մասին։

Անդրադառնալով բաժնետոմսերի թողարկման շուրջ քննարկումներին, նախկին փոխվարչապետը պատմեց.

«Երբ ես պետական պաշտոնյա էի, մեր խոշոր գործարարներից մեկին համոզում էի, որ քիչ քանակաությամբ բաժնետոմսեր թողարկի, սակայն նա հրաժարվեց, չէր ուզում թեկուզ 5 տոկոսանց բաժնետոմս թողարկի։ Ինքը շատ լավ հասկանում էր, թե ինչ է դա նշանակում, եւ կարող է փողն ավելանալ, իր համար սակայն կրիտիկական չէր փող հավաքելը այդ տեսանկյունից, բայց իր աչքի առաջ կային բաժնետերեր, որոնք կարող էին գալ եւ ներվատրյոպկա առաջացնել, ասում էր ինչիս է պետք, եթե այդ փողը կարողանում է ճարել ավելի էժան եւ ավելի շատ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին