Կարևոր իրադարձություններ

Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում ռուս զբոսաշրջիկների թվի նվազումը կփոխհատուցվի Հայաստանի և Ադրբեջանի զբոսաշրջիկների թվի աճով

02 Հուլիս, 2019 21:18
Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում ռուս զբոսաշրջիկների թվի նվազումը կփոխհատուցվի Հայաստանի և Ադրբեջանի զբոսաշրջիկների թվի աճով

ՌԴ-ից Վրաստան թռիչքների արգելքը կազդի այս երկրի տնտեսության վրա: Այսպիսի եզրակացություն է արել Fitch Ratings  գործակալությունը: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից արգելվում են նաև Վրաստան-Ռուսաստան թռիչքները:

 Վրաստանի տուրիզմի ազգային կենտրոնի տվյալներով՝ միայն այս տարվա մայիսին 172 հազար ռուսաստանցի է այցելել Վրաստան:  Վրաստանի ՀՆԱ-ում տուրիզմից ստացված մասնաբաժինը կազմում է մոտ 7,5%:

Հաշվարկվել է նաև, որ անցած 5 տարիների ընթացքում ռուսաստանցի զբոսաշրջիկների այցերի թիվը Վրաստան աճել է եռակի:  Միայն 2018 թ-ին Վրաստան այցելած զբոսաշրջիկների 20,9%-ը կազմել են ռուսաստանցիները: Գործակալությունը, սակայն, նշում է, որ Վրաստան ռուս զբոսաշրջիկների թվի նվազումը հնարավոր է մասնակի փոխհատուցվի հարևան երկրներից` Հայաստանից և Ադրբեջանից զբոսաշրջիկների թվի աճով:

 

Լրահոս

Դիտել ավելին