Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող գնդապետը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է բողոքը. «Armtimes.com»

02 Հուլիս, 2019 20:41
Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող գնդապետը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է բողոքը. «Armtimes.com»

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող, ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը կմնա կալանքի տակ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, այսօր մերժել է Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանի բողոքը: Մեր զրույցում ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ Գեղամ Պետրոսյանը այսօր նույնպես մասնակցել է նիստին:

Պաշտպանը Վերաքննիչ դատարանից պահանջում էր բեկանել եւ վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ, հունիսի 7-ին որոշել էր երկու ամսով կալանավորել Գեղամ Պետրոսյանին: Վերջինս անազատության մեջ է գտնվում հունիսի 4-ից: Ոստիկանության գնդապետ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

Ոստիկանության գնդապետը առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց:

 

Լրահոս

Դիտել ավելին