Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Արաքս գետի ափապաշտպան կառույցների վիճակին

02 Հուլիս, 2019 19:03
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Արաքս գետի ափապաշտպան կառույցների վիճակին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հուլիսի 2-ին, աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում։ Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատանքային այցի շրջանակներում նախարար Պապիկյանն  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ժամանել է Հովտաշեն համայնքին հարակից «Արարատ ֆռուդ» գյուղատնտեսական մեծածախ շուկայի շինհրապարակի տարածք, հետևել հողհարթեցման աշխատանքներին։

Այնուհետև նախարարն Արաքսավան համայնքի վարչական տարածքում ծանոթացել է Արաքս գետի ափապաշտպան կառույցների վիճակին և գետի հունի մաքրման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Սուրեն Պապիկյանը ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ քննարկել է նաև գետի բնական հունի հոսքի վերականգնման հնարավորությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին