Կարևոր իրադարձություններ

Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները․ կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը

02 Հուլիս, 2019 15:59
Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները․ կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը

Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է նախագահ Սարգսյանի այցը Բելառուս և նշել, որ դեռևս նախկինում էին պայմանավորվել, որ նախագահ Սարգսյանը կայցելի Բելառուս և մոտիկից կծանոթնա երկրի հնարավորություններին։ «Ես հեռուստատեսությամբ հետևում էի Ձեր այցին, և նկատեցի, որ չեք մոռացել այն ամենը, ինչի մասին խոսել էինք, և ուզում եք լինել Բելառուսի տնտեսության զարգացման տեսանկյունից ավելի նշանակալի վայրերում։ Հետևում էի Ձեր հանդիպումներին մեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ և հասկացա, որ Դուք ուշադրության կենտրոնում եք պահում այն հարցերը, որոնք կարևոր են Հայաստանի զարգացման համար։ Այս կապակցությամբ ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, ինչպես և նախորդ անգամ, որ Հայաստանի հետ բացարձակապես փակ թեմաներ չկան։ Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները։ Կարծում եմ, Դուք դրանում համոզվեցիք այցի ընթացքում»։ Նա տեղեկացրել է, որ մինչ հանդիպումը հեռախոսազ

 

Լրահոս

Դիտել ավելին