Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ կապ ունեն Տիգրան Ավինյանն ու Դքի Նորոն Վարդգես Ծաղիկյանի հետ. «Shabat»

02 Հուլիս, 2019 15:32
Ի՞նչ կապ ունեն Տիգրան Ավինյանն ու Դքի Նորոն Վարդգես Ծաղիկյանի հետ. «Shabat»

Արդեն մի քանի օր է լրատվամիջոցները լուրեր են շրջանառում, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը պաշտոնանկ է արվելու:

Համաձայն մամուլի հրապարակման՝ արդեն իսկ  կա քաղաքական որոշում, որ նրան փոխարինելու է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, ՔԿՎ պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը։

Ըստ այդ տեղեկատվության՝ Ծաղիկյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածուն է և քրեական հեղինակություն Դքի Նորոյի մերձավորը. Լուրի հավաստիությունը պարզելու համար Shabat.am-ը պարզաբանումներ խնդրեց Արդարադատության նախարարության հանրային կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանից.

Հարցին՝ իրականությանը համապատասխանու՞մ է այն լուրը, թե  Արտյոմ Մխոյանին փոխարինելու է Վարդգես Ծաղիկյանը.

«Ես նման տեղեկության չեմ տիրապետում: Պաշտոնի նշանակում-ազատումը վարչապետի որոշմամբ է իրականացվում: Եթե նման որոշում լինի  բոլորը կտեղեկանան: Մենք ունենք գործող քրեակատարողական ծառայության պետ պարոն Մխոյանը»,-ասաց Մարտիրոսյանը

Փորձեցինք, նաև, կապ հաստատել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, վերջինիս խոսնակ Վահան Հունանյանն ասաց.

«Կարող եմ ընդամենը ասել, որ պրն. Տիգրան Ավինյանի կամ Պողոս Պետրոսյանի թեկնածություն հասկացություն չկա: Չկա նման բան,որ պրն․ Ավինյանը ասի ՝ սա իմ թեկնածուն է կամ իմ թեկնածուն չէ»:

Դուք հերքու՞մ եք այն լուրը, որ Վարդգես Ծաղիկյանը Տիգրան Ավինյանի թեկնածուն է.

«Կարճ կարող եմ ասել ՝ ապատեղեկատվություն է»:

 

Հեղինակ՝ Աննա Ղազարյան 

 

Լրահոս

Դիտել ավելին