Կարևոր իրադարձություններ

Իմ պարտականությունն է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում երկրում. ՌԴ դեսպանը` Քոչարյանի հետ հանդիպման մասին. Shantnews.am

02 Հուլիս, 2019 15:18
Իմ պարտականությունն է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում երկրում. ՌԴ դեսպանը` Քոչարյանի հետ հանդիպման մասին. Shantnews.am

Այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցերին, անդրադարձել է իր՝ ՀՀ քաղաքական տարբեր գործիչների, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպմանը:

Նա չի մանրամասնել, թե ինչ են քննարկել երկրորդ նախագահի հետ, ասել է. «Լրացուցիչ մեկնաբանություններ անելը դժվար է,  ես կարծում եմ, որ մեր կայքում եղած տեղեկությունը բավական է»:

Թե ինչ նպատակ ունեն հանդիպումները, ասել է.

«Իմ պարտականությունն է հասկանալ` ինչ է տեղի ունենում երկրում»:

Իսկ թե ինչ է կատարվում, նույնպես դեսպանը չի մանրամասնել և զերծ է մնացել  քաղաքական զարգացումների մասին գնահատականներ տալուց: Նշել է.

«Ես կարծում եմ, որ բոլոր մեկնաբանությունները, որ պետք է տրվեին, տրվել են մեր հանդիպումների վերաբերյալ»:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին