Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում բախումների ժամանակ վնասվածք ստացած հայ ցուցարարի վիճակը կայուն է

02 Հուլիս, 2019 13:54
Թբիլիսիում բախումների ժամանակ վնասվածք ստացած հայ ցուցարարի վիճակը կայուն է

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Դրանում ասվում է. «Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։

Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։

Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով»։

 

Լրահոս

Դիտել ավելին