Կարևոր իրադարձություններ

Ծանուցում ուղարկվել է ոչ թե 122, այլ 75 դատավորի. նոր մանրամասներ ԲԴԽ-ից. «Shabat»

02 Հուլիս, 2019 14:18
Ծանուցում ուղարկվել է ոչ թե 122, այլ 75 դատավորի. նոր մանրամասներ ԲԴԽ-ից. «Shabat»

Ծանուցում ուղարկվել է 75 դատավորի , ոչ թե 122 ՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, որ մինչեւ հուլիսի 6-ը  հրաժարվեն ԲԴԽ անդամության թեկնածությունից, Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ խոսնակ Արման Խաչատրյանը.

«Ծանուցումն ուղարկվել է միայն Առաջին ատյանի դատարանի դատավորներին: Վերաքննիչ և վռաբեկ դատարանների դատավորներին չի ուղարկվել:

Դատական օրենսգրքի 76-րդ հոդվածում  ասվում է,որ դեպարտամենտի ղեկավարը թեկնածուներին պետք է ուղարկի ծանուցումներ, ովքեր որ օրենքով սահմանված կարգով կարող են համարվել ԲԴԽ անդամի թեկնածու»,-ասաց Խաչատրյանը:

Օրենքում մասնավորապես ասվում է՝ խորհրդի դատավորներ ընտրելու նպատակով դեպարտամենտի ղեկավարը քվեաթերթիկում ներառում է բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են բարձրագույն դատական խորհրդի՝ դատավոր անդամի թեկնածուի համար  սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված պահանջներով:

«75 թեկնածուները՝ մինչև քվեարկության օրվա  նախորդող 5-րդ օրը ժամը 18:00-ն, կարող են  դիմում ներկայացնել դատական դեպարտամենտի ղեկավարին՝ պահանջելով իրենց անունը չներառել քվեաթեթիկում, այդ ժամանակ մենք հաշվառում կանենք և ովքեր որ դիմում ներկայացրած չեն լինի նրանց անունները ներառված կլինեն քվեաթերթիկում:

Բացառապես ամեն բան լինում է օրենքի տառին  համապատասխան»:

Խաչատրյանը Shabat.am-ին հայտնեց նաև, որ օրակարգում լինելու է ԲԴԽ անդամի ընտրության հարցն ու քվեարկությունը:

«Դա վերջնական չԷ, այդ իսկ պատճառով, օրակարգի մասին այլ բան ասել չեմ կարող: Հնարավոր է նաև այլ հարցեր էլ լինեն»,-եզրափակեց Արման Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, որ հունիսի 27-ին 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, ովքեր մինչեւ հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից:

Հեղինակ՝ Աննա Ղազարյան

 

Լրահոս

Դիտել ավելին