Կարևոր իրադարձություններ

Արեն Մկրտչյանն ու Ալեն Սիմոնյանը տուժող են ճանաչվել Լևոն Երանոսյանի գործով

02 Հուլիս, 2019 13:09
 Արեն Մկրտչյանն ու Ալեն Սիմոնյանը տուժող են ճանաչվել Լևոն Երանոսյանի գործով

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով տուժողներ են ճանաչվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երանոսյանի գործով նիստի ժամանակ այս մասին հայտարարեց նիստը նախագահող դատավորը:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում՝ հուլիսի 2-ին, ընթանում է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

Նիստին ներկա չեն տուժող կողմն ու տուժողների ներկայացուցիչը, սակայն մեղադրող դատախազի առաջարկով դատական նիստը շարունակվում է առանց նրանց:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համարոր նա հատուկ միջոցներիգործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններորոնք ակնհայտորենդուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիներիիրավունքներին ու օրինական շահերինինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանրհետևանքներ։

 ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ խափանման միջոցէր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածների 1-ին և2-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ինև 22-ինհամապատասխանաբարԲաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասումտեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:

 

Լրահոս

Դիտել ավելին