Կարևոր իրադարձություններ

Թմրանյութ ներմուծելու փորձ է կանխվել

02 Հուլիս, 2019 12:05
Թմրանյութ ներմուծելու փորձ է  կանխվել

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համագործակցությամբ կանխել են ՀՀ տարածք թմրանյութ ներմուծելու փորձը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներից մեկի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 190 գրամ կշռող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ենթադրաբար «Մետամֆետամին» տեսակի թմրանյութ:

Այս պահին Հայաստանի համապատասխան մարմինները իրականացնում են համալիր միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին