Կարևոր իրադարձություններ

Գիշերը կոտրել են «Գրանդ Քենդի»-ի պոնչիկանոցի պատուհանը

02 Հուլիս, 2019 10:55
Գիշերը կոտրել են «Գրանդ Քենդի»-ի պոնչիկանոցի պատուհանը

Հունիս 30-ին գողություն է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին է ահազանգել Երևանի բնակիչ Սերգեյ Գազազյանը և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք կոտրել են «Գրանդ Քենդի» ընկերությանը պատկանող, Մաշտոցի պողոտա 54 հասցեում գործող, ժողովրդին հայտնի պոնչիկանոցի պատուհանի ապակին և մտել ներս ու այնտեղից հափշտակել մի քանի արկղ տարբեր տեսակի քաղցրավենիք: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանություն ահազանգած Ս. Գազազյանը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին պատկանող պոնչիկանոցի տնօրենն է:

 

Լրահոս

Դիտել ավելին