Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523
    531

  • RUB

    7,38
    7,58

Կարևոր իրադարձություններ

 

Ռուբինյանը եկավ ինձ մոտ, բացատրեց, և ես հավատացի նրան. Լեոնիդ Կալաշնիկովը՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քվեարկության մասին. «Ժողովուրդ»

02 Հուլիս, 2019 09:15
Ռուբինյանը եկավ ինձ մոտ, բացատրեց, և ես հավատացի նրան. Լեոնիդ Կալաշնիկովը՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության  քվեարկության մասին. «Ժողովուրդ»

«Երեկ խորհրդարանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով` անդրադառնալով նաև այդքան քննարկված ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությանը:

Երեկ պատվիրակության անդամները փորձում էին ամեն կերպ բացատրել պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Հովհաննես Իգիթյանի քվեարկությունների հետ կապված պատմությունը և վստահեցնել, որ ռուսական կողմի հետ որևէ խնդիր չի եղել և նրանց հետ խոսել և բացատրել են, թե ինչու է քվեարկության պատկերն այդպես եղել:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց.

«Ռուբինյանը քվեարկությունից հետո եկավ ինձ մոտ, լուսանկարվեցինք և զրուցեցինք: Նա բացատրեց ինձ քվեարկության հետ կապված պատճառները, և ես հավատացի նրան»»,-գրում է թերթը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին