Կարևոր իրադարձություններ

«Շա՞տ նեղեցին». Ալեն Սիմոնյանի ուշագրավ այցը ՌԴ՝ հայ-ռուսական ոչ ստանդարտ հարաբերությունների համատեքստում. «Հրապարակ»

02 Հուլիս, 2019 09:01
 «Շա՞տ նեղեցին». Ալեն Սիմոնյանի ուշագրավ այցը ՌԴ՝ հայ-ռուսական ոչ ստանդարտ հարաբերությունների համատեքստում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-28-ը Մոսկվայում էր՝ Միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստին մասնակցելու համար:

Այս այցն ուշագրավ էր վերջին ժամանակներս հայ-ռուսական ոչ ստանդարտ հարաբերությունների համատեքստում։

Երեկ Ալեն Սիմոնյանին հարցրինք՝ շա՞տ «նեղեցին» ռուս գործընկերները, հատկապես նկատի ունենալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը զավթել է Աբխազիան ու Հարավային Օսեթիան։

Պատգամավորը «լկտի սուտ» որակեց՝ ասելով, թե լրատվամիջոցներն են մանիպուլացրել իր ասածը․ «Երկու հանդիպում ենք ունեցել, առաջինը՝ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեւերովի հետ, որը նաեւ գլխավորում է «Եդինայա Ռոսիայի» խմբակցությունը, մյուս հանդիպումը՝ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Յուրի Վորոբյովի  գլխավորած պատվիրակության հետ։

Յուրաքանչյուրը երկուական անգամ շնորհակալություն են հայտնել թե՛ Վրաստանում մեր պատվիրակության դիրքորոշման համար, թե՛ ԵԽԽՎ-ում մեր քվեարկության համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին