Կարևոր իրադարձություններ

120 հանցագործություն՝ 3 օրում. Ոստիկանության բացահայտումները

01 Հուլիս, 2019 23:28
120 հանցագործություն՝ 3 օրում. Ոստիկանության բացահայտումները

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 28-ից հուլիսի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 120 դեպք, այդ թվում՝ 7-ը նախկինում կատարված։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 34, անձնական ունեցվածքի գողության 20, ծեծի 11, խարդախության 10, խուլիգանության 5, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, պաշտոնեական լիազորություններն անցնելու, սառը զենք կրելու ու փաստաթղթի կեղծիքի 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, ընդերքի ապօրինի օգտագործելու և անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումը խախտելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 11 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի առգրավման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 3, անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 57 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 82-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին