Կարևոր իրադարձություններ

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատ ցածր է մնում 2 սանտիմետրով

01 Հուլիս, 2019 23:00
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատ ցածր է մնում 2 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ ցածր է մնում երկու սանտիմետրով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի հուլիսի մեկին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 81 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա հուլիսի մեկին գրանցված 1900 մետր 83 սանտիմետր նիշի դիմաց:

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում, ապրիլ-հունիսին «Արփա-Սեւան» թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 124 միլիոն 463 խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորերկրյա հոսքը: Իսկ Սեւանա լճից Հրազդանի հունով ոռոգման նպատակներով բաց է թողնվել 29 միլիոն 219 հազար խորանարդ մետր ջուր: Սեւանա լիճ թափվող գետերում ու գետակներում դիտվել է փոփոխական ռեժիմ: 

 

Լրահոս

Դիտել ավելին