Կարևոր իրադարձություններ

Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսին հետ են կանչում

01 Հուլիս, 2019 21:10
Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսին հետ են կանչում

Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանին հետ են կանչում։ ԱԳՆ-ից ասացին, որն Կարապետյանի պաշտոնավարումը դադարել է հուլիսի 1-ից՝ ժամկետը լրանալու կապակցությամբ: Եվ դա է պատճառը, որ նա հետ է գալիս։

Մի քանի օր առաջ էլ իր ֆեյսբուքյան էջում հրչաժեշտի ուղերձ էր գրել ինքը՝ Հրայր Կարապետյանը, նշելով, որ ավարտվում է իր գործունեության ժամկետը և թվարկել էր, թե ինչ ձեռքբերումներ է գրանցել նա այս տարիներին՝ աշխատելով Սանկտ-Պետերբուգում։

Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասում Հայաստանի Հանրապետությունն այսուհետ 49 տարով անվարձահատույց ունի իր ներկայանալի գլխավոր հյուպատոսությունը, որով, ըստ Կարապետյանի, կարող է հպարտանալ յուրաքանչյուր հայ: Թե ով կփոխարինի Հրայր Կարապետյանին, ԱԳՆ-ից չասացին:  

 

Լրահոս

Դիտել ավելին