Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին

01 Հուլիս, 2019 20:38
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել էր ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: «Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլին, համագործակցության առկա ծրագրերին և ապագա հնարավոր նախաձեռնություններին:

Մհեր Գրիգորյանը և Պյոտր Սվիտալսկին քննարկել են ռազմավարությունների մշակման ընթացքը, ինչպես նաև արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում նախատեսվող բարեփոխումները»,- ասված է հաղորդագրությունում:  

 

Լրահոս

Դիտել ավելին