Կարևոր իրադարձություններ

«Ինձ ուղարկված ծանուցագրի պահանջով այսօր ներկայացա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին». Դավիթ Ափոյան

01 Հուլիս, 2019 20:34
Հեղինակ՝ Դավիթ Ափոյան
«Ինձ ուղարկված ծանուցագրի պահանջով այսօր ներկայացա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին». Դավիթ Ափոյան

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի՛ ընկերներ, ինձ ուղարկված ծանուցագրի պահանջով այսօր ներկայացա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, քանի որ վաղը մեկնում եմ Արցախ:

Շտապեմ տեղեկացնել, որ քննվող գործի հետ որևէ կապ չունեի: Ասեմ ավելին, գործը վերաբերում էր ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի մի որոշման, որի ընդունման ժամանակ ես ծառայում էի ՀՀ Զինված ուժերում:
Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս անհանգստանալու և իրենց օգնությունն առաջարկելու համար: Այս երկու օրերի ընթացքում ևս մեկ անգամ հասկացա, որ ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում»:

 

Լրահոս

Դիտել ավելին