Կարևոր իրադարձություններ

Ջրհեղեղի հետևանքով Իրկուտսկում 12 մարդ է զոհվել. մարզում արտակարգ դրություն է

01 Հուլիս, 2019 20:24
Ջրհեղեղի հետևանքով Իրկուտսկում 12 մարդ է զոհվել. մարզում արտակարգ դրություն է

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ջրեղեղի հետևանքով 12 մարդ է զոհել, ավելի քան 150 մարդ՝ հոպիտալացվել: Մարզում արտակարգ դրություն է հայտարարվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն հայտնել է, որ ջրհեղեղից տուժած անձանց ընդհանուր թիվն այս պահին 751 է և այն շարունակ փոփոխվում է:

«Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 12 զոհ կա, որից շուրջ 10-ին հայտնաբերելու համար որոնողական աշխատանքներ են տարվում»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Իրկուտսկի վեց քաղաքային շրջանների 55 բնակավայրերում 3.296 տուն ջրի տակ է մնացել: Այդ տներում բնակիչների թիվը 9.809 է, որից 2.681-ը՝ երեխա:

Ջրի տակ է անցել նաև սոցիալական նշանակության 18 օբյեկտ, ինչպես նաև 3.525 այգի: 1.161 մարդ աղետի գոտուց տարհանվել է: Իրկուտսկի մարզում հեղեղումները սկսվել են դեռ հունիսի վերջին, երբ Իյա գետի մակարդակը 7 մետրով գերազանցել է ծայրահեղ բարձրության սահմանը: Հունիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բրատսկի շրջանում հանդիպում է ունեցել՝ քննարկելով ջրհեղեղից տուժած շրջանների վիճակը: 


 

Լրահոս

Դիտել ավելին