Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կասեցվել է. «168.am»

01 Հուլիս, 2019 19:17
ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կասեցվել է. «168.am»

Օրեր առաջ «Ադեկվադ» ՀԿ ղեկավար Արթուր Դանիելյանին՝ որպես վկա, հրավիրել են հարցաքննության ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հասցեին սոցիալական ցանցում սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ավելի ուշ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում խոսել էր  հարուցված քրեական գործի շարժառիթի մասին՝ մասնավորապես գրելով.

«Դեռևս մարտի 23-ին ամենալկտի բառապաշարով հայտնի ֆեյք Ռոբերտ Ավագյանն իմ մասին գրառում էր կատարել (նկարները՝ կից), որում առկա է ոչ միայն վիրավորանք, այլև` մահվան սպառնալիք, և, բնականաբար, դիմել էի ոստիկանություն։

Գործը քննվում է արդեն մի քանի ամիս, այլ գործ չկա հարուցված, հետևաբար, կարող եմ ենթադրել, որ հենց այս գործի շրջանակներում է նախաքննական մարմինը տվյալ անձանց կանչել հարցաքննության։ Թե ինչո՞ւ, ի՞նչ կապ ունեն քաղաքացիներ Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը, ի՞նչ կարգավիճակով են ներգրավվել, բացառապես նախաքննական մարմնի իրավասության ներքո է, ինքս տեղեկություններ չունեմ և չեմ կարող ունենալ։
Միակ բանն այս պահին, որ կասեմ, այն է, որ այս խմբավորումների հայհոյանքներին, բռնության կոչերին, զրպարտություններին ու սպառնալիքներին պատասխանը բացառապես իրավական դաշտում է լինելու: Շատերդ գիտեք, որ տարիներով պայքարել եմ իրավական պետություն կառուցելու, իրավունքի գերակայություն հաստատելու համար, և որոշ մարդկանց այս սադրանքներին հակազդելու ենք բացառապես օրենքի ուժով։

Իսկ ադեկվաԴային տարածքում տիրող անհանգիստ թպրտոցները խիստ հատկանշական են: Թերևս, անհանգստանալու շատ բան ունեն, ֆեյքերի տակ թաքնված «ուժեղ» տղերքի պայքարը ստվերից դուրս է բերվում»։

Այսօր տեղեկացանք, որ քննիչն Ազգային ժողով է գնացել՝ այնտեղ զրուցելու պատգամավորի հետ։

Գայանե Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ նշելով, սակայն, որ քննիչը ԱԺ աշխատակազմ էր եկել այլ գործով, միաժամանակ հանդիպել է նաև իրեն, որովհետև հավելյալ մի փոքր հարց ուներ և գործի կասեցման հետ կապված գրավոր տեղեկությունը պետք է հանձներ:

Միաժամանակ նա շեշտեց նաև, որ շատ անգամներ ինքն է գնացել Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին