Կարևոր իրադարձություններ

Իտալիան չընդունեց ԵՀ-ի ղեկավար պաշտոնների նշանակումների՝ առաջարկված փաթեթը

01 Հուլիս, 2019 16:52
 Իտալիան չընդունեց ԵՀ-ի ղեկավար պաշտոնների նշանակումների՝ առաջարկված փաթեթը

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտնել է, որ Իտալիան չի ընդունում Եվրահանձնաժողովում (ԵՀ) ղեկավար պաշտոնների նշանակումների՝ առաջարկված փաթեթը, քանի որ թելադրված է «միակ թեկնածուի» սկզբունքով, որից որոշվել է հրաժարվել: Հուլիսի 1-ին այս մասին Իտալիայի կառավարության ղեկավարը հայտարարել է Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի վերջանալուց հետո Rai News 24 ալիքի ուղիղ եթերում։

Ինչպես ճշտել է նա, քննարկված առաջարկությունները չեն բավարարել 10 – 11 երկրների: «Միակ թեկնածուի» սկզբունքից որոշվեց հրաժարվել, եւ մենք քննարկեցինք նշանակումների փաթեթը, որը մշակվել էր Օսակայում «քսանյակի» գագաթնաժողովից մեկ օր առաջ: Բայց մենք անմիջապես արտահայտեցինք մեր կասկածանքները: (Ընտրության) չափանիշը, որն առաջարկվել էր, մշակել էին (Եվրախորհրդարանում) առավել խոշոր քաղաքական կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ՝ ԵՄ-ում Ֆրանս Թիմերմանսի գլխավորությամբ: Այսինքն՝ փաստորեն փաթեթում մեզ էին առաջարկել «միակ թեկնածուի» հենց նույն սկզբունքը, որից մենք հրաժարվեցինք»,- պարզաբանել է Կոնտեն:

Ըստ որում նա ճշտել է, որ Հռոմը ոչինչ դեմ չունի ԵՀ-ի նախագահի ներկայիս առաջին տեղակալ հոլանդացի Ֆրանս Թիմերմանսի թեկնածության դեմ, որին «հեղինակավոր դեմք է» համարում: «Մեզ չի բավարարում մեթոդը»,- եզրափակել է վարչապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին