Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ում ներքին խնդիր չկա. Ալեն Սիմոնյան

01 Հուլիս, 2019 15:10
ՔՊ-ում ներքին խնդիր չկա. Ալեն Սիմոնյան

Այսօր՝ հուլիսի 1-ին, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի պարտության համար մեղավոր էր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ինքն էլ է մեղավոր պարտության համար, քանի որ ժամանակ չի գտել քարոզչությանը մասնակցելու համար:

Ինչ վերաբերում է Միքայելյանի հայտարարությանը, որ գործող քաղաքապետը լավ է աշխատում, Սիմոնյանը պատասխանեց, որ դա անհատական գնահատական է:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Սասուն  Միքայելյանի մանդատը վայր դնելու հարց թիմում չի քննարկվում. «Ինտրիգը, որը փորձ է արվում բարձրացնել, գոյություն չունի»:

ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ՔՊ-ում ներքին խնդիր չկա, ամեն դեպքում ինքը տեղյակ չէ, իսկ Սասուն Միքայելյանը կուսակցության հիմնադիրներից մեկն է:

 
 

Լրահոս

Դիտել ավելին