Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,49
    7,69

Կարևոր իրադարձություններ

Ինչու են արճիսցիները ճանապարհ փակել և ինչ են պահանջում

01 Հուլիս, 2019 15:00
Ինչու են արճիսցիները ճանապարհ  փակել և ինչ են պահանջում

Վաղ առավոտից փակ էր Ալավերդիից Բագրատաշեն տանող ճանապարհի Արճիս գյուղի հատվածը։

Գյուղացիները դույլերով փակել են ճանապարհը՝ տարիներ շարունակ չլուծվող խմելու ջրի հարցին ինչ որ կերպ լուծում գտնելու նպատակով։

Իրենց մարզից ընտրված պատագմավորներին կոչ են անում ուշադրություն դարձնել մարզի խնդիրներին:

Հիշեցնենք, որ մարզից ընտրված պատգամավորներն են իշխող կուսակցության ներկայացուցիչներ Սիփան Փաշինյանը և Վահե Ղալումյանը:

Shabat.am-ը  կապ հաստատեց Վահե Ղալումյանի հետ ով ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել համայնքապետի հետ և քիչ հետո նա պետք է իրեն զանգահարի:

Փորձելու են հասկանալ, թե ինչում է հարցը և լուծում տալ: Ղալումյանը վաղը մեկնելու մարզ՝ տեղում բնակիչների հետ հանդիպելու և աջակցելու նպատակով:

Shabat.am-ը զրուցեց նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Ըստ մարզպետի՝ խնդիրը առկա է մարզի 21 համայնքներում:

Խնդրով սկսել են զբաղվել դեռ երկու ամիս առաջ: Ջրատարների ներքին և արտաքին ցանցը կառուցելու համար բյուջեից տրամադրվել 1 մլրդ ՀՀ դրամ:

Արդեն իսկ սկսել են աշխատանքները: Տարիներ շարունակ լուծում չստացող խնդիրը լուծվելու է ընդհամենը մի քանի ամսում: Կարծում է՝ միչև տարվա վերջ ջրամատակարարման խնդիրը լուծված կլինի:

Այն որ հարցը կարգավորման փուլում է եղել, տեղեկացված է եղել նաև համայնքապետը, ով իր հերթին պնդում է, որ բնակիչները ևս իրազեկված են եղել: Չոբանյանի համար ակցիան անակնկալ էր, կարծում էր նման զարգացում պետք է չլիներ, սակայն կարծում է բնակիչները իրենց գործողություններով էմոցիոնալ ֆոն են փորձել ստեղծել:

Ճանապարհը 1 ժամ անց արդեն բաց էր:

Հեղինակ՝ Աննա Ավետիսյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին