Կարևոր իրադարձություններ

Անանյանը հաստատեց, որ ավտոմաքսատան շենքը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը

01 Հուլիս, 2019 13:27
Անանյանը հաստատեց, որ ավտոմաքսատան շենքը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը

Այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, խոսելով ավտոմաքսակետը Երևանից Գյումրի տեղափոխելու մասին, հայտարարեց, որ հարցին ավելի համապարփակ լուծում է տրվել, Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն, որը ոչ միայն իրականացնելու է ավտոմաքաստան ֆունկցիան: Մեկնարկը տրվել է և պրոցես է գնալու: Այն լինելու է տարիների ընթացքում. «Ժամանակի ընթացքում Երևան քաղաքացի մաքսային ձևակերպումները դուրս են գալու, ունենալու ենք հյուսիսային և հարավային տարածաշրջանային արտաքին տնտեսական գործունության սպասարկման կենտրոններ, որն իրականացնելու է ոչ միայն մաքսային գործառույթ: Ունենալու ենք արտաքին տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող պետական գործառույթները կենտրոնացվելու են մեկ տանիքի ներքո»:

Շիրակի մարզում վայրն արդեն ընտրվել է, մեկնարկը տրվել է: Ֆինանսական միջոցները հավանաբար լինելու են դոնորների, գրանտային, վարկային միջոցների հաշվին: Շատ նախնական հաշվարկների համաձայն, 19-21 միլիոն դոլար անհրաժեշտ կլինի յուրաքանչյուր կենտրոնի համար:

Ինչ վերաբերում է Երևանում գտնվող շենքին, Անանյանը նշել է, որ այն վարձակալված է, կվերադարձվի տիրոջը: նոր շենքը լինելու է պետական:

Այսօրվա ավտոմաքսատան շենքի սեփականատերը Սամվել Ալեքսանյանը չէ, հավաստիացրեց Անանյանը՝ ասելով, որ տիրոջ անունը չի հիշում:

Հարցին, թե Շողեր Ալեքսանյանի՞ն է պատկանում շենքը, Անանյանն ասել է. «Կարծեմ Շողեր Ալեքսանյանին է պատկանում շենքը»:

 

Լրահոս

Դիտել ավելին