Կարևոր իրադարձություններ

Համաներումով ազատված քաղաքացիներից 80-ը կատարել է 165 հանցագործություն

01 Հուլիս, 2019 12:31
  Համաներումով ազատված քաղաքացիներից  80-ը կատարել է 165 հանցագործություն

 Գողությունները շատացել են, ամեն քայլափոխին քաղաքացիները բողոքում են, թե երթուղայինում, խանութներում և առհասարակ ամբողջ քաղաքում գողություններ է կատարվում և միակ պատճառը համաներումն է.

Shabat.am-ը հարցում ուղարկել ՀՀ ոստիկանություն, թե գողության քանի դեպք է գրանվել 2019 թվականի առաջին 4 ամիսներին, համաներումով ազատվածներից քանիսն են գողություն կատարել և նորից հայտնեվել անազատության մեջ:

Մեր հարցմանը ի պատասխան ՀՀ ոստիկանությունը պատասխանել է.

2019 թ. Առաջին 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է գողության 2818 դեպք։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներման կապակցությամբ 2019 թ. մայիսի 24-ի դրությամբ ազատ արձակված անձանցից 80-ը կատարել է 165 հանցագործություն, որոնցից 111-ը՝ գողություն։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ 2019 թ. ընթացքում գողություն կատարած անձանցից 322-ի նկատմամբ ընտրվել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոց։

Մենք հարցում ենք արել նաև քաղաքացիներից, թե արդյոք համաներումն ազդել է գողությունների շատացման վրա թե ոչ:

Քաղաքացիների 20%-ի կարծում է, որ համաներումով ազատվածն այլևս չի գնա այդ քայլին,10 %-ի կարծիքով մարդիկ գողություն կատարում են սեցիալական վիճակից դրդված,   70%-ի կարծիքով այո՛ համաներումն ազդել է, քանի որ մարդիկ ստացել են համաներում, սակայն չունեն աշխատանք, ապրելու վայր, և ստիպված նորից կատարում է հանցագործություն բանտում հայտվելու համար, քանի որ այնտեղ գոնե ունեն տարրական պայմաններ ապրելու, սնվելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին