Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ տնօրենի նվերը՝ Գլխավոր դատախազին

01 Հուլիս, 2019 12:26
ԱԱԾ տնօրենի նվերը՝ Գլխավոր դատախազին

Այսօր Հայաստանի դատախազության հիմնադրման 100-ամյակի և դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ Գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի հանդիսավոր նիստ, որի ժամանակ դատախազության աշխատողներին են պարգևատրել ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, ՀՔԾ պետը, Քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաև Պաշտպանության նախարարը։

Մասնավորապես, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դատախազության համակարգի մի քանի աշխատողների պարգևատրելուց հետո նվեր հանձնեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։«Ազգային անվտանգության և դատախազության մարմինների միջև համագործակցության, իրավակարգի ամրապնդման գործում ունեցած զգալի ներդրումների համար և դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ հրամայում եմ պարգևատրել ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի համար կրծքանշանով ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Դավթյանին», - նշվում է ԱԱԾ տնօրենի հրամանի մեջ։

Նկատենք, որ Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ Դատախազությունը համարվում է վերադաս մարմին, քանի որ ԱԱԾ-ի վարույթում քննվող քրեական գործերով հենց դատախազությունն է վերհսկողություն իրականացնում, հաստատում կամ չի հաստատում մեղադրանքները։

 

Լրահոս

Դիտել ավելին