Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին կարող է անել այն, ինչն արգելված չէ օրենքով. ՀՔԾ պետը չի մեկնաբանում դատարաններն արգելափակելու կոչը

01 Հուլիս, 2019 12:00
Քաղաքացին կարող է անել այն, ինչն արգելված չէ օրենքով. ՀՔԾ պետը չի մեկնաբանում դատարաններն արգելափակելու կոչը

«Ես այն պաշտոնյան չեմ, ով պետք է պատասխանի նման քաղաքական հարցերին» ՝անդրադառնալով լրագրողների հարցին,թե ինչպե՞ս է վերաբերում դատարանները շրջափակելու կոչին,- Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը. 

Դիտարկմանը, որ հարցն իրեն տրվում է որպես իրավաբանի, Խաչատրյանը նշեց.

«Ես իրավաբան լինելուց զատ նաև ՀՔԾ պետն եմ,դրա համար քաղաքական հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ տա»

Հարցին,Իսկ եթե մի օր քաղաքացիները որոշեն արգեափակել ՀՔԾ շենքը,-Խաչատրյանն ասաց.

«Բազմիցս եղել են դեպքեր, երբ դժգոհ քաղաքացիները գնացել են, խոչընդոտել են քննիչների մուտքը և այլն, նման բաներ լինում են:ՀՔԾ պետը չի կարող ասել՝ դա նորմալ է, թե՝ ոչ,բայց լինում են նման բաներ: Մարդիկ իրենց վրդովմունքը, տեսակետն են հայտնում: Եթե պետական պաշտոնյայի համար թույլատրելի է այն, ինչը նախատեսված է օրենքով, քաղաքացուն թույլատրելի է այն, ինչն արգելված չէ օրենքով»,-եզրափակեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին