Կարևոր իրադարձություններ

ՀՀ Նախագահը Մխիթար Գոշ մեդալով պարգեւատրել է դատախազության պաշտոնյաներին

01 Հուլիս, 2019 11:43
ՀՀ Նախագահը Մխիթար Գոշ մեդալով պարգեւատրել է դատախազության պաշտոնյաներին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ երկու  աշխատակցի պետական պարգեւով՝ Մխիթար Գոշ մեդալով պարգեւատրելու մասին ։

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. 

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝ 

Եղիազար Վլադիմիրի ԱՎԱԳՅԱՆԻՆ
գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ

Արսեն Վիգենի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին