Կարևոր իրադարձություններ

Արդյոք զինվորը զորամասում ճնշումների է ենթարկվել

01 Հուլիս, 2019 11:04
Արդյոք զինվորը զորամասում ճնշումների է ենթարկվել

Աջափնյակ վարչական շրջանից զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Հուլիսի 30-ին  լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս:

Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա: 

Լուրի իսկությունը ճշտելու համար Shabat.am-ը կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Հովհաննիսյանն այս մասին ասաց.

 «Ոչինչ չեմ ասի և չեմ գտնում,  որ այդ լուրը  արժանի է մամուլում քննարկելու»:

Հարցին՝ այսինքն զինվորն առողջական խնդիրներ ունի, ի՞նչ է պարզվել,- Հովհաննիսյանն պատասխանեց.

-Ինչ էլ, որ պարզվի դա քննարկել չի կարելի:

Պարոն Հովհաննիսյան, այն որ հնարավո՞ր է զինվորը  ճնշման  է ենթարկվել, դա քննարկման թեմա՞ չէ.

-Իհարկե ոչ, շատ տարբեր պատճառներով քննարկման ենթական չէ:

Թե ինչո՞ւ  է Հովհաննիսյանը հրաժարվում պարզաբանել այս մասին, և ասել ի՞նչ է պատահել, ո՞րն է զինվորի նման վարքագծի պատճառը, նա ասաց,-  ես կարիք չեմ զգում դա բացատրելու:

Հիշեցնենք, որ զինվորի հարազատներն ահազանգել են իրավապահ մարմիններին, որոնց կանչով էլ ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական կեենտրոնի խումբը:  Հոգեբանի կատարած աշխատանքի արդյունքում զինվորը համաձայնվել է չդիմել ծայրահեղ քայլի, որից հետո նրան տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Այնտեղ որոշ ժամանակ մնալուց հետո ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներրը, որոնց ուղեկցությամբ զինվորին տեղափոխել են Կանազի հոսպիտալ: Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ռազմական ոստիկանությունն էլ ուսումնասիրում է խնդիրը՝ պարզելու ողջ իրականությունը, և արդյոք զինվորը զորամասում ճնշումների է ենթարկվել, թե՝ ոչ: 

 

Լրահոս

Դիտել ավելին