Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցին նորից մռթին կերավ. Սասուն Միքայելյանն ապրիլյանը մեծ հաղթանակ է համարում

29 Հունիս, 2019 12:49
Ադրբեջանցին նորից մռթին կերավ. Սասուն Միքայելյանն ապրիլյանը մեծ հաղթանակ է համարում

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ պետք չէ ոտնձգություն անել մեր սահմանների նկատմամբ, ադրբեջանցին նորից մռթին կերավ: Դա մեծ հաղթանակ էր, որովհետև մեր երիտասարդներն ապացուցեցին, որ որևէ ոտնձգություն չի կարող լինել մեր սահմանների նկատմամբ: Այս մասին Եռաբլուրում հայտարարել է Սասուն Միքայելյանը:

Իմ քայլի պատգամավորը նշել է, որ հայկական կողմը կարողացավ փոքր թվաքանակով մի ամբողջ ադրբեջանական բանակի դեմ կանգնել. «Ես դա համարում եմ մեծ հաղթանակ և մեծ հավատ, որ հետագայում մեր երիտասարդներն ավելի վստահ կանգնեն սահմանին»:

Միքայելյանը նաև ասել է, որ այսօր խոշոր տերությունների վերադասավորում է տեղի ունենում, հետևաբար Հայաստանը պետք է ավելի համախմբվի և ավելի պատրաստ:

 

 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին