Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ».Սյունիքի մարզպետը կդառնա ՔՊ-ակա՞ն

29 Հունիս, 2019 09:07
«Հրապարակ».Սյունիքի մարզպետը կդառնա ՔՊ-ակա՞ն

«Հրապարակ»-ը գրում է.

«Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ չի՞ պատրաստվում համալրել ՔՊ-ի շարքերը, հատկապես, որ իրեն հարազատ են հեղափոխական թիմի դավանած արժեհամակարգը, ու ամիսներ առաջ հարթակից անձամբ «դըմփ-դըմփ-հուի» ծիսակարգին էր մասնակցում։ Նա հակադարձեց՝ ինքը քաղաքական պաշտոնյա չէ, չի կարող կուսակցական դառնալ։ Բայց մարզպետի պաշտոնն արդեն իսկ քաղաքական է։ Նա անդրդվելի մնաց․ «Ես կուսակցական չեմ, չեմ էլ լինի», մանավանդ՝ իրեն նման առաջարկ չեն արել, ոչ էլ ինքը նման ցանկություն ունի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին