Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». ՀՅԴ-ն անպայման մասնակցություն կունենա Արցախի նախագահական ընտրություններին, թե ինչ ֆորմատով՝ դեռ կորոշեն

29 Հունիս, 2019 08:57
«Հրապարակ». ՀՅԴ-ն անպայման մասնակցություն կունենա Արցախի նախագահական ընտրություններին, թե ինչ ֆորմատով՝ դեռ կորոշեն

«Հրապարակ»-ը գրում է.

«Արցախում սպասվող նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն անպայման մասնակցություն է ունենալու, թե ինչ ֆորմատով՝ կորոշեն հուլիսի 5-8-ը Արցախում սպասվող ՀՅԴ ժողովում։ «Այդ ժողովից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումը»,- ասել է պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

 ՀՅԴ-ն աջակցելու է Արայիկ Հարությունյանի՞ն։ «Կարո՞ղ եք ասել՝ որտեղի՞ց այդ տեղեկությունները»։ Ինքը նախօրեին է «գործի բերումով» հանդիպել Հարությունյանին, բայց նման խոսակցություն չեն ունեցել․ «Դաշնակցությունը միշտ էլ Դաշնակցություն է՝ անկախ նրանից, թե ինչպիսի կարգավիճակում է»։ 


Բացառո՞ւմ եք, որ կաջակցեք Ա․ Հարությունյանին։ «Ես չեմ կարող կանխորոշել, կանխատեսել։ Որևէ քննարկում՝ որևէ մեկին աջակցելու վերաբերյալ, Արցախի ՀՅԴ կառույցը չի ունեցել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին