Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարար Ցոլակյանը պարգևատրել է երկու աշխատակցի

28 Հունիս, 2019 23:06
ԱԻ նախարար Ցոլակյանը պարգևատրել է երկու աշխատակցի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մասնագիտական բարձր պատրաստականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար և ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ ԱԻ նախարարության ներքին աուդիտի վարչության պետ Վարուժան Քաբաբյանին հունիսի 28-ին պարգևատրել է «Փառքի խաչ Նոյ» մեդալով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը ՀՀ Ֆելիքս Ցոլակյանը 2019 թ. մայիսի 13-22-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած փաուերլիֆթինգ սպորտաձևի աշխարհի առաջնությունում պատվավոր առաջին տեղը գրավելու կապակցությամբ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարար, փ/ծ շարքային Զորիկ Պողոսյանին պարգևատրել է «Անվեհեր փրկարար» մեդալով:

Զորիկ Պողոսյանի մարզիչ, ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը շնորհակալագրեր է հանձնել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին և ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանին` նշելով, որ ֆեդերացիան կանի առավելագույնը` ուժերի ներածի չափով ԱԻ նախարարությանը աջակցելու համար: Նորընծա չեմպիոն Զորիկ Պողոսյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԻ նախարարին` նշելով, որ իր ցանկությունն է հայ երիտասարդների համար դառնալ ուժի, մարդասիրության, կամքի, աշխատասիրության և անվեհեր փրկարարի օրինակ: 


 

Լրահոս

Դիտել ավելին