Կարևոր իրադարձություններ

«Ազատամարտիկների դաշինքը» Մարտի 1-ի բացահայտման գործում անվերապահորեն աջակցում է գործող իշխանություններին. հայտարարություն

28 Հունիս, 2019 21:18
«Ազատամարտիկների դաշինքը» Մարտի 1-ի բացահայտման գործում անվերապահորեն աջակցում է գործող իշխանություններին. հայտարարություն

«Ազատամարտիկների դաշինքը» Մարտի 1-ի դատաքննության հետ կապված հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Վերլուծելով վերջին մի քանի ամիսներին երկրում տեղի ունեցող մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման, դրա կազմակերպիչների և իրականացնողների նկատմամբ օրինական և արդարացի դատաքննության անցկացման հետ կապված գործընթացները հայտարարում է, որ այս գործընթացում անվերապահորեն աջակցում է գործող իշխանություններին։  Լիարժեքորեն իրավաչափ է համարում հոկտեմբերի 27-ով եկած և մարտի 1-ով գնացած ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կալանավորումը։ 

Մեր համոզմամբ, մարտի 1-ի իրադարձությունների լիարժեք բացահայտումը դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ միաժամանակ , ծանրակշիռ ներդրում կլինի երկրում արդարության և օրինականության հաստատման գործում։ Այս գործընթացներն անշուշտ ունեն «կատաղի» հակառակորդներ, որոնք ոչ այլ ինչ են, քան թալանված միջոցներով ստեղծված կեղծ քաղաքական և կեղծ քաղաքացիական խմբեր ու կազմակերպություններ, որոնց նպատակը անիշխանության ու կառավարելի քաոսի մթնոլորտ ստեղծելու միջոցով պատասխանատվությոինից խուսափելը, գռփածը պահպանելը և իշխանությունը վերազավթելն է։

«Ազատամարտիկների դաշինքը» սրանց և սրանց նմաններին զգուշացնում է, որ անհապաղ ու վճռականորեն կասեցնելու է ապակայունացման ցանկացած փորձ, ադեկվատ պատասխան է տալու ցանկացած նման գործողության և անբեկանելի վետօ է դնելու մեր երկրում նրանց գործունեության վրա»։

 

Լրահոս

Դիտել ավելին