Կարևոր իրադարձություններ

«Ի՞նչ հիմքով է հետաձգվել տեղապահի ընտրությունը». Փայլանը՝ Թուրքիայի ՆԳ նախարարին

28 Հունիս, 2019 20:54
«Ի՞նչ հիմքով է հետաձգվել տեղապահի ընտրությունը». Փայլանը՝ Թուրքիայի ՆԳ նախարարին

Հունիսի 26-ին Ստամբուլի նահանգապետարանը գրություն էր ուղարկել Պոլսի հայոց պատրիարքարան, որում առանց որևէ պատճառ նշելու պահանջել էր 1 շաբաթով հետաձգել տեղապահի ընտրությունները: Նամակի հիման վրա էլ պատրիարքարանը հայտարարություն էր տարածել՝ համայնքին տեղեկացնելով, որ տեղապահի ընտրությունները նախօրոք սահմանված հունիսի 27-ի փոխարեն կանցկացվի հուլիսի 4-ին. գրում է ermenihaber-ը:

Այս առիթով Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցապնդում է ուղարկել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ հետաքրքրվելով, թե որոնք են հետաձգման պահանջի պատճառները: Փայլանը մեջլիս ներկայացրած հարցապնդման մեջ շարադրել է հետևյալ հարցերը:

1. Ի՞նչ հիմնավորմաբ եք փոխել Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի կողմից սահմանված տեղապահի ընտրությունների ամսաթիվը:

2. Ինչպես գիտենք, 2017-ի փետրվարի 16-ին տեղապահի ընտրություններ էին անցկացվել, սակայն հենց հոգևորականների հավաքի ժամանակ Ստամբուլի նահանգապետարանը ուղարկած գրությամբ այդ ընտրությունը չեղյալ էր համարել: Ձեր նախարարությունը ինչու՞ և ի՞նչ օրենսդրության վրա հիմնվելով է միջամտում կրոնական կառույց հանդիսացող հայոց պատրիարքարանի ներքին գործերին:

3. Թուրքիայի սահմանադրական դատարանը 2019-ի մայիսի 23-ին կայացրած որոշմամբ «կրոնական ազատությունների խախտում» էր համարել տարներ շարունակ պատրիարքական ընտրությունները խոչընդոտելը: ՍԴ որոշումից հետո տեղի ունեցած այս միջամտությունը արդյո՞ք այդ խախտումների շարունակությունը չէ:

4. Ձեր նախարարությունը պատրիարքական ընտրություններին միջամտելիս 1863 թվականին ընդունված ազգային սահմանադրության ո՞ր հոդվածների վրա է հիմնվում: 


 

Լրահոս

Դիտել ավելին