Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզի վերջին կարկտահարության հասցրած վնասը մոտ 560 մլն դրամ է կազմում. Shantnews.am

28 Հունիս, 2019 19:43
Շիրակի մարզի վերջին կարկտահարության հասցրած վնասը մոտ 560 մլն դրամ է կազմում. Shantnews.am

Շիրակի մարզում երեկ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնաս են կրել 14 գյուղերի ցանքատարածքներ։ Դրանք հիմնականում Ամասիայի, Բանդիվան, Ջրաձոր, Ալվար, Արեգնադեմ բնակավայրերը, Ախուրյանի տարածաշրջանի Կրաշեն, Մեծ Սարիար, Կառնուտ, Բասեն, Շիրակ, Ջաջուռ, Ջրառատ գյուղերի, Արթիկի տարածաշրջանի Փանիկ, Անուշավան համայնքներն են։ Փանիկում, Ջրառատում, Բասենում վնասները 100 տոկոսի են հասնում։ Հայտնում է Shantnews.am-ը:

 

Համայնքներ կան, որ մինչև 1000 հա ցանքատարածք է տուժել կարկտահարությունից։ Շիրակի մարզպետարանի մասնագիտական 3 խումբ է աշխատում վնասներ կրած գյուղերում: Կառնուտում այսօր կարկտահարված ցորենը քաղում էին որպես անասնակեր: Հացահատիկից բացի՝ ամբողջությամբ տուժել են բանջարաբոստանային մշակաբույսերը։

Հիշեցնենք, որ սա հունիս ամսվա ընթացքում արդեն կարկտահարության չորրորդ դեպքն էր Շիրակի մարզում: Առայժմ հայտնի է հունսի 4-ին տեղի ունեցած կարկտահարության վնասի չափը: Այն կազմել է 2065 հա, 560 մլն դրամ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին