Կարևոր իրադարձություններ

Վահե Գրիգորյանը ծավալուն նամակում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման երեք տարբերակ է առաջարկել

28 Հունիս, 2019 15:37
Վահե Գրիգորյանը ծավալուն նամակում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման երեք տարբերակ է առաջարկել

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ծավալուն նամակ է ուղարկել Ազգային ժողովին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին եւ Հանրապետության նախագահին։ Նամակում Գրիգորյանը ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման երեք տարբերակ է առաջարկել։ Այս մասին  հայտնում է armtimes.com-ը՝  նշելով, որ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, սակայն հրաժարվեց ներկայացնել առաջարկված լուծամն տարբերկաները։ Նա նկատեց, որ ավելի ճիշտ կլինի, որ Գրիգորյանն ինքը հանրայնացնի իր նամակը։

Միրզոյանը նշեց, որ նամակում արձանագրված է ճգնաժամի լուծման սպետկորը՝ առկա իրավիճակի ամրագրումից, մինչեւ փոփոխությունների չափ։

Եթե առաջնորդվենք Վահե Գրիգորյանի հայտարարությամբ եւ գործող Սահմանադրությամբ, ապա ՍԴ-ում կա ընդամենը երկու դատավոր եւ իրավասու մարմինները կարող են առաջադրել դատավորի եւս յոթ թեկնածու։ Հիմա հերթը կառավարությանը պետք է լինի։ Միրզոյանը, սակայն, դժվարացավ պատասխանել, թե ինչ է լինելու․

«Հիմա չեմ կարող ասել՝ ինչ է լինելու, կարող եմ արձանագրել, որ կա անորոշություն, եւ մենք կարիք ունենք ինչպես լայն հանրության, այնպես էլ դատարանի կազմությանը մասնակցող մարմինների շրջանակներում լայն քննարկում ծավալել, որպեսզի հասկանանք մեր երկիրը այս ճգնաժամից ոնց է դուրս գալու։ Ճգնաժամը պետք է կոնսենսուսով լուծվի»,-ասաց Միրզոյանը՝ նկատելով, որ այս պրոցեսը կարող էր սկսված լինել դեռեւս Գրիգորյանի հայտարարությունից միանգամից հետո, սակայն ինքը պարտավոր է վերջինիս նամակը քննարկել բոլոր պատգամավորների հետ։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե Գրիգորյանը փորձ է անում ուզուրպացնել իշխանությունը, ԱԺ խոսնակը արձագանքեց, որ ինքը այդ պնդման հետ 139,5 տոկոսով համաձյան չէ եւ կարծում է, որ ճգնաժամն առկա էր անկախ հայտարարությունից ու նամակից։

Դիտարկմանը, թե կարծես մի իրավաբան օրակարգ է թելադրում, եւ միայն նրա հայտարարությունից հետո խոսվեց այս ճգնաժամի մասին, Միրզոյանն ասաց, որ տարբեր գործիչներ ժամանակի այս կամ այն կտրվածքով հացրեր են բարձրացնում, որոնք ֆիքսում են եղած, բայց չնկատված ճգնաժամեր։

ԱԺ նախագահը կարծում է, որ խնդիրը պետականությանն է վերաբերում․

«Մենք ձեւավորել ենք առանձին ինստիտուտներ՝ առանձին լիազորություններով, եւ դրանցից ամենակարեւորներից մեկի նկատմամբ չկա հասարակական վստահություն եւ այդ ինստիտուտը տարիներ շարունակ եղել է հարցերը լղոզող կառույց։ Սա ճգնաժամ է՝ անկախ նրանից՝ օրվա իշխանության քիմքին ով է հաճելի, ով՝ ոչ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին