Կարևոր իրադարձություններ

Սուրիկ Խաչատրյանի հսկայական տունը գրանցվել է երկու օր առաջ․ Սարհատ Պետրոսյան

28 Հունիս, 2019 15:11
Սուրիկ Խաչատրյանի հսկայական տունը  գրանցվել է երկու օր առաջ․ Սարհատ Պետրոսյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հսկայական տուն է կառուցել Երևանի ուղղակի հայացքի ներքո՝ առանց այդ իրավունքի, ի՞նչ է արվելու այդ դեպքում․ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը Անշարժ գույքի պետական կադաստրի ղեկավար Սարհատ Պետրոսյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ Կադաստրի կոմիտեն պարտավոր է համայնքին տալ տեղեկատվություն և օրինակ՝ ինքն իր ողջ պաշտոնավորման ընթացքում չի դիմացել գայթակղությանը և արտահայտվել է նախկին պաշտոնյաների ունեցվածքի մասին, այդ թվում՝ հենց Սուրիկ Խաչատրյանին պատկանող գույքի մասին։

Սարհատ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ գույքը գրանցվել է երկու օր առաջ միայն։ «Մինչև այս պահը ինքնակամ շինություն էր համարվում՝ համապատասխան վճարումներ կատարելով Երևան քաղաքի բյուջեին, այդ գույքը գրանցվել է երկու օր առաջ»,-ասաց նա։

Իսկ թե ինչ պետք է արվի այդ գույքի հետ, Սարհատ Պետրոսյանն ասաց, որ ինքը չէ, որ պետք է ասի՝ ինչ պետք է կատարվի այդ գույքի հետ։ «Բայց  պատրաստ ենք աջակցել իրավական որոշմանը՝ տվյալ գույքի հետ կապված»,-ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին