Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ում երեք պրոռեկտորի հաստիք լուծարվեց

28 Հունիս, 2019 14:09
ԵՊՀ-ում երեք պրոռեկտորի հաստիք լուծարվեց

Այսօր՝ հունիսի 28-ին, ԵՊՀ խորհրդի նիստում որոշում կայացվեց լուծարել ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի հաստիքները:

Դրա փոխարեն ստեղծվում են ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով, ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտորների հաստիքներ:

Իսկ արտաքին կապերի գծով պրոռեկտորի հաստիքը վերանվանվում է միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի հաստիքի:

 

Լրահոս

Դիտել ավելին