Կարևոր իրադարձություններ

ԵԱՏՄ-ի ընդլայնման հարց օրակարգում առայժմ չկա․ Տիգրան Սարգսյան

28 Հունիս, 2019 13:21
ԵԱՏՄ-ի ընդլայնման հարց օրակարգում առայժմ չկա․ Տիգրան Սարգսյան

«ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության ընդլայնում մասնակից նոր երկրների հաշվին առայժմ չի պլանավորվում:

«Օրակարգում առայժմ նման հարց չունենք։ Ինտեգրացիայի զարգացման ներկա փուլում պետք Է այն խորացնենք, ոչ թե ընդլայնենք: Հանենք խոչընդոտները, սահմանափակումները, բացառումները, որպեսզի մեր ընդհանուր շուկաները լիարժեք աշխատեն:

Այդժամ մեր միության գրավչությունը բազմակի կմեծանա: Ուստի պետությունների ղեկավարները մեր առջև ահա այդ խնդիրն են դրել: Այժմ ավելի ճիշտ Է աճել խորանալով, քան ընդլայնվելով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին