Կարևոր իրադարձություններ

Ո՞ր դեպքում քաղաքացին պետք է Կադաստր գնա

28 Հունիս, 2019 12:52
Ո՞ր դեպքում քաղաքացին պետք է Կադաստր գնա

Ազգային ժողովում քննարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին , «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Առաջարկվում է վերացնել կնիքի պահանջը բոլոր այն փաստաթղթերում, որոնք տրամադրում է Անշարժ գույքի պետական ռեգիստրը:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը հայտնել է, որ կնիքի վերացման պատճառը՝ առանց կադաստր այցելելու առցանց ստանալ էլեկտրոնային համակարգի միջոցով կազմված և հաստատված ավարտական փաստաթղթեր:

Մյուս փոփոխությունն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անվան մեջ փոփոխոթյուն կատարելն է: Առաջարկվում է անշարժ գույք բառակապակցությունը հանել, և մարմինը անվանել Կադաստրի կոմիտե:

Կա՞ն  արդյոք բացառություններ, երբ քաղաքացին ստիպված է գնալ գրասենյակ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ 2 հնարավոր տարբերակ կա, երբ քաղաքացին պարտադիր պետք է այցելի Կադաստրի գրասենյակ:

«Առաջինը՝ երբ գործարքը նոտարի մոտ կնքելուց հետո, նոտարը մուտք չի անի համակարգ և քաղաքացին կգնա Կադաստրի գրասենյակ պետական գրրանցում իրականացնելու համար: Երկրորդը՝ երբ քաղաքացին առք ու վաճառքի գործարքը կկնքի Կադաստրի գրասենյակում, այսինքն առանց նոտարի այցելելու: Մնացած բոլոր դեպքերում փաստաթղթերը կստացվեն էլեկտրոնային տարբերակով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին