Կարևոր իրադարձություններ

Հայաստանը հուլիսի 8-ից տարանցիկ չվերթներ կիրականացնի Վրաստանի համար. «Ալիք Մեդիա»

28 Հունիս, 2019 12:38
Հայաստանը հուլիսի 8-ից տարանցիկ չվերթներ կիրականացնի Վրաստանի համար. «Ալիք Մեդիա»

«Ալիք Մեդիան» գրում է, որ Հայկական «Armenia» ավիաընկերությունը Վրաստանի զբոսաշրջությունը խթանելու նպատակով տարանցիկ թռիչքներ կիրականացնի: Թռիչքները կիրականացվեն Գյումրի-Մոսկվա-Գյումրի, Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղղություններով։ Կավելանա նաև Թբիլիսի-Երևան, Երևան-Թբիլիսի չվերթների հաճախականությունը: Հայաստանից չվերթները կսկսվեն հուլիսի 8-ից:

Չվերթների փոփոխությունը և Հայաստանից չվերթներ ավելացնելու անհրաժետությունն առաջացել է այն բանից հետո, երբ Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվել են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն՝ հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին  արգելվում է Վրաստանի ուղղությամբ չվերթներ իրականացնել:

 

Լրահոս

Դիտել ավելին