Կարևոր իրադարձություններ

«Ժամանակ». Արցախի ստատոս-քվոյի քաղաքական կառավարման մեխանիզմը ուղիղ կապված է ռազմաքաղաքական բալանսի հետ. ՀՀ-ն արդիականացնում է ռազմատեխնիկան

28 Հունիս, 2019 09:59
«Ժամանակ». Արցախի ստատոս-քվոյի քաղաքական կառավարման մեխանիզմը ուղիղ կապված է ռազմաքաղաքական բալանսի հետ. ՀՀ-ն արդիականացնում է ռազմատեխնիկան

«Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանում տեղի ունեցած «Բանակ-2019» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում Հայաստանը կնքել է Ռուսաստանից հարձակողական ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու մասին համաձայնագրեր: Մանրամասներ այդ կապակցությամբ հայտնի չեն, այդ թվում և այն, թե ինչ ձևով է կատարվելու ֆինանսավորումը՝ վարկո՞վ, թե՞ Հայաստանը վճարելու է կանխիկ:

Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանը փոխանցել է բազմաֆունկցիոնալ 4 Սու-30 ՍՄ ռազմական օդանավերի փողը, և դրանք 2020 թվականի սկզբին կլինեն Հայաստանում: Երևանը դրանք ձեռք է բերում օդային գերակայության ռազմական հայեցակարգի շրջանակում: Ինչ սպառազինության ձեռք բերման մասին է խոսքը ներկայումս:

Այստեղ հատկանշական է այն, որ օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում տնտեսական համաժողովի շրջանակում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկել են Հայաստանի նոր սպառազինության հարցը: Դա Իսկանդեր չէ, սակայն խոսքը «ոչ փոքր» սպառազինության մասին է՝ ասել էր Հայաստանի վարչապետը: Արդյոք պաշտպանության նախարարի մոսկովյան այցի ընթացքում կնքվել է հենց ա՞յդ հայտարարությանն առնչվող պայմանագիրը: Համենայնդեպս հատկանշական է, որ խոսքն 80-ականների զենքի մասին չէ, այլ նորագույն և այն էլ հարձակողական սպառազինության:

Հատկանշական հանգամանք է և այն, որ դա տեղի է ունենում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Հանդիպման վերաբերյալ մանրամասներն էլ շատ չեն, սակայն մյուս կողմից՝ թերևս կասկած չկա, նաև դատելով համանախագահների ամփոփիչ հայտարարությունից, որ խոսքը վերաբերել է իրավիճակի կամ ստատուս-քվոյի քաղաքական կառավարմանը և կայունության հետագա պահպանմանը՝ Ադրբեջանին ուղղված բավականին նուրբ զգուշացումով:

Ստատոս-քվոյի քաղաքական կառավարման մեխանիզմը ուղիղ կապված է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բալանսի հետ, որն ապահովելու համար էլ կարևոր է դառնում Հայաստանի ռազմատեխնիկական կարողությունների ծավալուն արդիականացումը: Այստեղ հատկանշական է դառնում հենց այն հանգամանքը, թե ինչ գնով է դա տեղի ունենում, բառի բուն իմաստով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին